Posted in Պատմություն 7

Պատմություն

ՄԱՅԻՍ 2-8

Ներկայացնել հայ-պարթևական հարաբերությունները ընդդեմ Հռոմի:

Հայ պարթևական դաշնակից ուժերով Տրդատ Արշակունին 54 թ-ին կրկին փորձում է գահակալել Արտաշատում: Սակայն պետք էր հաղթահարել Հռոմի դիմադրությունը: Ներոն կայսերի հրամանով արևելք է գալիս զորավար Կորբուլոնը։ Նրա լեգեոնները Մեծ Հայք են ներխուժում և Բարձի Հայքի Կարնո դաշտում ճամբար խփում: Այսպես սկսվում է 10 տարի պտևած պատերազմը հռոմեական և հայ-պարթևական ուժերի մեջ։

Հռանդեայի ճակատամարտի  հետևանքները:

62 թ․ գանանը Արծանիի ափին՝ Հռանդես վայրում, տեղի ունեցած ճակատամարտում Պետոսի լեգգեոները պարտություն են կրում Վաղարշի ու Տրդատի գլխավորած հայ-պարթևական ուժերից։ Հռոմեական զինվորներն, ի նշան պարտության, ծնկաչոք անցնում են հայ-պարթևական զորքի նիզակների տակով։ Դա մեծագույն խայտառակություն էր հռոմեական անպարտելի համարվող բանակի համար։

Ներկայացրու Տրդատի  թագադրման պատմությունը:

Ներոնը հայտնել էր, որ կչանաչի Տրդատի գահակալությունը, եթե նա անձամբ գնա Հռոմ։ Հռանդեայի պայմանագրի համաձայն՝ 65 թվականին Տրդատը մեկնում է Հռոմ։ Հասնելով Նեապոլիս քաղաքը և տեսնելով Ներոնին, Տրդատը հրաժարվում է իր վրայից հանել սուրը։ Դա արարորակարգի խախտում էր, բայց Տրդատն իրեն որպես հաղթանակած կողմ է պահում։ Կայսերության մայրաքաղաքում մեծ հանդիսավորությամբ Տրդատը թագադրվում է։ Ներոնը բացի թագից նաև արհեստավորներ է տրամադրում հռոմեացիների կողմից ավերված Արտաշատի վերականգնման համար։ 66 թվականին Տրդատ Առաջինը վերադառնում է Մեծ Հայք։

Աղբյուրը՝ Հայոց պատմություն/էջ 118-122/Տրդատ Առաջին

Առաջադրանք 2

Մեծ Հայքը I դարի վերջից, մինչև IIIդարի սկիզբը

Տրդատ I-ին հաջորդած Սանատրուկ II-ը (88-110թթ) գերազանց տիրապետում էր ռազմարվեստին։ Նրա օրոք Արածանիի ափին՝ Մշո դաշտում կառուցվեց Մծուրքը։ Վաղարշ I Արշակունու օրոք (117-140թթ․) Արարատյան դաշտում գտնվող Վարդգեսավան գյուղաքաղաքը դարձավ մեծ քաղաք և կոչվեց Վաղարշապետ։ Այդ ժամանակ հաստատվեց Արշակունիների ժառանգական իշխանությունը՝ այսինքն թագը հորից անցնում է որդուն։

Ներկայացրեք Հայաստանում տիրող իրավիճակը Տրդատ Առաջինից հետո:

Ներկայացրու Վաղարշ Առաջինի հիմնած քաղաքի մասին հետաքրիր տեղեկություններ:

Պատմել Խոսրով Առաջինի օրոք հայ-հռոմեկան հակամարտության մասին:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն, /էջ 123-125/

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s